Անշարժ գույք
Վաճառք
ԱՁ Արշավիր Դավթյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
08.12.2026թ. ժամը 11:00-ին Ա/Ձ Արշավիր Դավթյանի սնանկության գործով (ՍՆԴ/2805/04/21) կառավարիչ Արտակ Մարտիրոսյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 109 սենյակում, կանցկացվի Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև Պարտապանի պարտավորությունների կատարաման համար գրավադրված գույքերի աճուրդը՝ հրապարակային սակարկությունների միջոցով: ԼՈՏ 4 - Solidscape R66 plus, ոսկերչական 3D տպիչը: Պատկանում է Արշավիր Դավթյանին: Գրավադրված է «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում՝ ԱՁ Արշավիր Դավթյանի պարտավորությունների դիմաց: Մեկնարկային գինը՝ 463,100 ՀՀ դրամ: ԼՈՏ 5 - ՀՀ, Արարատի մարզ, գ. Լանջազատ համայնքում գտնվող հողամաս (վկայական՝ 2186786): Մակերեսը՝ 1200 քմ.,նպատակային նշանակությունը բնակավայրի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Սեփականության իրավունքով պատկանում է Արշավիր Դավթյանին: Մեկնարկային գինը՝ 1,096,000 ՀՀ դրամ: ԼՈՏ 6 – ՕՊԵԼ մակնիշի, OMEGA 2.0 տիպարի, նույնականացման համար՝ X20XEV14142607, 1996թ., մարդատար, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ արծաթափայլ, վիճակը՝ վատ, չի շահագործվում, առկա են շարժիչի և փոխանցման տուփի անսարքություն, առկա են վնասված, քերծված, ներկածածկույթի վնասված բազմաթիվ հատվածներ: Սեփականության իրավունքով պատկանում է Արշավիր Դավթյանին: Մեկնարկային գինը՝ 85,600 ՀՀ դրամ: Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը (հաշվառումը) հաստատող փաստաթղթերի պատճենները իսկ իրավաբանական անձանց դեպքում նաև կանոնադրության և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները բ/լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով գ/աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, իսկ նախավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի մուտքի վճարը սահմանվում է 5000 ՀՀ դրամ: Մասնակցության վճարը, նախավճարը և մուտքի վճարը վճարվում են «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում, ԱՁ Արշավիր Դավթյանի սնանկության հատուկ հաշվին՝ 19300557865600: Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 03.12.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում: Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում: Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ: Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով: Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու, ուսումնասիրության և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել ԱՁ Արշավիր Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Մարտիրոսյանին, 055-99-47-99 հեռախոսահամարով: Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:
Դիտել և մասնակցել՝ azdarar.am
Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։