Real estate Sale

/ԱՐՍԵՆ ԱՃԵՄՅԱՆ ԷԴՄԻԿԻ, Էլադա Պողոսյան Մարատի/ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 24 հուլիսի 2026 թ. տրված թիվ ԵԴ2/7346/02/26 կատարման ենթակա ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների բաժնում 27 հուլիսի 2026 թ. հարուցվել են թիվ 15163459 և 15163455 կատարողական վարույթը։ Կատարողական վարույթներով պետք է Էլադա Մարատի Պողոսյանից և ԱՐՍԵՆ ԱՃԵՄՅԱՆ ԷԴՄԻԿԻ Ա/Ձ -ից համապարտության կարգով ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ -ի օգտին բռնագանձել 2.284.490 ՀՀ դրամ և հաշվեգրվող տոկոսներ, ինչպես նաև «Կատարողական վարույթի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կայուն կատարողական վճար՝ 5.000 դրամ և նույն հոդվածով սահմանված կատարողական ծախս։ Բռնագանձումը տարածել գրավադրված գույքի, ինչպես նաև Պատասխանողներ Ա/Ձ Արսեն Էդմիկի Աճեմյանին և Էլադա Մարատի Պողոսյանին պատկանող այլ գույքերի վրա: Կատարողական վարույթների շրջանակում արգելադրվել է պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Հաղթանակ 3փ. 29/2 բն անշարժ գույքը, որը ենթակա է հարկադիր իրացման։ Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի՝ (որը կազմում է 34.000 ՀՀ դրամ) գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Ծառայության 900018007832 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։ Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի (26.397.855 ՀՀ դրամի) 80%-ի չափով, որը կազմում է 21.118.284 դրամ։
View and bid on azdarar.am

Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment