Անշարժ գույք
Վաճառք
Արմեն Լյովայի Ալեքսանյանին պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին
20.11.2026թ. ժամը 10:15-ին հայտարարված Արմեն Ալեքսանյանին պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել: 2026 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 10:15-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Արմեն Ալեքսանյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք։ Լոտ 2. Լոռու մարզ, համայնք Գյուլագարակ, Հոբարձի գյուղ թիվ 06-062-0132-0039 կադաստրային ծածկագրով գյուղ. նշանակության հողամաս: Հողամասը անջրդի է, ընդհանուր 2,920 քմ: Մեկնարկային գինը կազմում է 84,000 (ութսունչորս հազար) ՀՀ դրամ։ Լոտ 3. Լոռու մարզ, համայնք Գյուլագարակ, Հոբարձի գյուղ թիվ 06-062-0130-0030 կադաստրային ծածկագրով գյուղ. նշանակության հողամաս: Հողամասը անջրդի է, ընդհանուր 4,080 քմ: Մեկնարկային գինը կազմում է 116,000 (մեկ հարյուր տասնվեց հազար) ՀՀ դրամ։ Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։ Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում Արմեն Ալեքսանյանի 220098881273000 սնանկության հատուկ հաշվին: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է`20.000 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 /: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից: Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։
Դիտել և մասնակցել՝ azdarar.am
Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։