Недвижимость
Продажа
«Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ -ի կողմից կազմակերպված աճուրդի մասին ծանուցում
Կազմակերպիչ «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ-ն իրականացնելու է «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» Հիմնադրամին-ին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող լոտերի վարձակալության հանձնման բաց աճուրդ` դասական եղանակով ․ - ք․ Երևան, Կենտրոն, Թումանյան փողոց, 42 հասցեում գտնվող անշարժ գույքի 1-ին հարկի վենդինգային ապարատների 1,8 ք․մ․ մակերեսով տարածք: Լոտի ամսական վարձավճարի մեկնարկային գինը` 70000 ՀՀ դրամ: - ք․ Երևան, Կենտրոն, Թումանյան փողոց, 42 հասցեում գտնվող անշարժ գույքի 2-րդ հարկի 5,8 ք․մ․ մակերեսով հատավաճառ մթերքի կետ: Լոտի ամսական վարձավճարի մեկնարկային գինը` 125000 ՀՀ դրամ: Վարձակալության պայմանագրի ժամկետը՝ նվազագույնը մեկ տարի, առավելագույնը՝ մինչև 2031թ․: Վարձակալված տարածքում իրականացվելիք համապատասխան ձեռնարկատիրական գործունեության գնային սանդղակը պետք է համապատասխանի ՀՀ ողջ տարածքում համադրելի պայմաններում հատավաճառման և ինքնաշխատ սարքերի միջոցով ապրանքների վաճառքի միջին շուկայական գներին՝ բացառելով միայն Երևան քաղաքի փոքր կենտրոնի գների մոտարկումը։ Վարձակալության պայմանագրի հետ կապված ծախսերը՝ վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև հնարավոր այլ ծախսերը պետք է կրի աճուրդում հաղթող արձանագրված անձը։ Վարձակալության մնացյալ պայմանները կարգավորվում են ընկերության կողմից իրականացված հրապարակային ծանուցմամբ, ՀՀ օրենսդրությամբ և պատվիրատուի և հաղթող արձանագրված անձի միջև կնքվելիք վարձակալության պայմանագրով։ Պայմանագիրը կնքվելու է աճուրդի արձանագրությունը կնքելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում կամ պատվիրատուի հետ փոխհամաձայնեցված ժամկետում: Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, 82/31 հասցեում 08.12.2026թ.-ին, ժ.12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2027թ. ներառյալ: Լոտի աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է 20000 ՀՀ դրամ, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է կազմակերպչի դրամարկղ` աճուրդի կայացման հասցեում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանխիկի շեմը չգերազանցելու դեպքում, կամ բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին), կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական: Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Հարկային գործակալ հանդիասանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտի նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:
Открыть на azdarar.am
Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.