Земельные участки Продажа

«Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

Աճուրդի առաջին փուլը կայանալու է 08․12․2026թ., ժամը 12:00-ին, ք․Երևան, Սայաթ-Նովա պող., 40շ, 82/31 հասցեում՝ նշված մեկնարկային գնով, այնուհետև՝ աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի նույն վայրում, նույն ժամին, յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր՝ կիրառելիության դեպքում նվազեցված արժեքով, բայց ոչ պակաս հատման գնից: Աճուրդի ավարտը՝ 30.12.2027թ.-ին: Աճուրդի կազմակերպիչն է «ԲիԷսԹի» ՍՊԸ (այսուհետ` Կազմակերպիչ), որն իրականացնելու է հետևյալ լոտերի (այսուհետ` Լոտ) բաց աճուրդ «դասական» եղանակով: Աճուրդի պայմաններն են. 1․ Լոտ` - ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Վանատուր թաղամաս, Հայ Ֆիդայիների փողոց, թիվ 58/1 հասցեում գտնվող 0,19 հա հողամաս, - ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Վանատուր թաղամաս հասցեում գտնվող 2,16 հա հողամաս, - ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Հայ Ֆիդայիների փողոց, 58/3 հասցեում գտնվող 198,93 ք․մ․ քարի մշակման արտադրամաս (որոշ հատվածը անավարտ է, իսկ որոշ հատվածի ավարտվածության աստիճանը 50%-80%) և 0,0246 հա հողամաս, - Բետոնախառնիչ կայան՝ 1600L 80 KW CAMELWAY HZS50, 35/0 NE-35.ME I: PRGU2427729, - Ցեմենտի բունկեր 65 տոննա, - Ջրի բակ 10 տոննա։ Լոտի մեկնարկային գին` 920000000 (ինը հարյուր քսան միլիոն) ՀՀ դրամ։ 2․ Լոտ` - ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Վանատուր թաղամաս, թիվ 200/1 հասցեում գտնվող 269,87 ք․մ․ բնակելի տուն և 0,0445 հա հողամաս, - ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Վանատուր թաղամաս, 200/2 հասցեում գտնվող 133,86 ք․մ․ բնակելի տուն և 0,01748 հա հողամաս։ Լոտի մեկնարկային գին` 62000000 (վաթսուներկու միլիոն) ՀՀ դրամ։ 3․ Լոտ` - ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Վանատուր թաղամաս, Զ․Անդրանիկի պողոտա, 58/2-58/4 հասցեում գտնվող 222,97 ք․մ․ առևտրի սպասարկման կետ և 0,012 հա հողամաս, - Սառնարան ARIADA, - Վառարան UNOX։ Լոտի մեկնարկային գին` 73000000 (յոթանասուներեք միլիոն) ՀՀ դրամ։ 4․ Լոտ` ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Ծաղկաձոր, Ծաղկաձոր ք․, Մ․ Մկրտչյան փողոց, 19 հասցեում գտնվող 88,14 ք․մ․ հիմք և 0,446 հա հողամաս։ Լոտի մեկնարկային գին` 300000000 (երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ։ 5․ Լոտ` ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան ք․, Հարավային թաղամաս, Զ․ Անդրանիկի պողոտա, 2 հասցեում գտնվող 373,68 ք․մ․ ռեստորան, 274,13 ք․մ․ ռեստորան, 236,45 ք․մ․ ռեստորան և 0,3211 հա հողամաս։ Լոտի մեկնարկային գին` 800000000 (ութ հարյուր միլիոն) ՀՀ դրամ։ 6․ Լոտ` - FELDBINDER SILONACZEPA 34.3, թողարկման տարեթիվը ՝ 1994թ․, - MAN TGX 18.440, թողարկման տարեթիվը ՝ 2008թ․։ Լոտի մեկնարկային գինը` 25000000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ։ Լոտերը գրավադրված են: Միջնորդավճար՝ Լոտի ձեռքբերման գնի 1 տոկոսի չափով, Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իրավաբանական անձի դեպքում` կանոնադրություն, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայական, պաշտոնատար անձի և կամ ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորությունները հաստատող փաստաթուղթ, մասնակցի վկայական: Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը: Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը Լոտի գինը և Միջնորդավճարը վճարում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում Կազմակերպիչը կարող է աճուրդի արդյունքները համարել չեղյալ: Կարող են սահմանվել Լոտի գնի վճարման այլ ժամկետներ և չափաբաժիններ` վաճառողի և գնորդի կողմից համապատասխան փոխհամաձայնությամբ: Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է Լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1 տոկոսը, որի վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն է: Նախավճարը վճարվում է Կազմակերպչի 2470103374150000 հաշվեհամարին, կամ Կազմակերպչի կողմից տրամադրված այլ հաշվեհամարին: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնի վճարելու կարգը սահմանվում է վաճառողի հետ՝ փոխհամաձայնեցված ժամկետներում։ Լոտերին կարելի է ծանոթանալ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 18:00-ն` այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և վերջինիս պատճենն անվճար ստանալու համար դիմել Կազմակերպչին: Կազմակերպիչը կարող է կատարել սույն ծանուցման փոփոխություններ և լրացումներ, որոնք կարող են իրականացվել այնպես, ինչպես կատարվել է աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Բոլոր այլ տեղեկությունների համար զանգահարել ստորև նշված հեռախոսահամարին կամ այցելել ստորև նշված կայքերը:
Открыть на azdarar.am

Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать