Недвижимость Продажа

Թիվ 14939570 կատարողական վարույթով գնային առաջարկ

ՈՒղարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Հարկադիր կատարող Ա. Աբրահամյանի կողմից կայացված «Ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքում պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու մասին» որոշումը: «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի՝ (որը կազմում է 16.104 ՀՀ դրամ) գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ՝ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։ Նշված ժամկետում միջնորդության բացակայության պարագայում, ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում գտնվող ծածկագիր՝ 04-034-0107-0003 անշարժ գույքի 1/5 բաժնեմասը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի (649.635 ՀՀ դրամի) 80%-ի չափով, որը կազմում է 519.708 ՀՀ դրամ։
Открыть на azdarar.am

Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать