Real estate
Sale
Ընդհանուր գույքում պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու մասին
Միացված թիվ 14068802 կատարողական վարույթի համաձայն պետք Ռոման Ստեփանի Մելքումովից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1.847․000 ՀՀ դրամ, ինչպես նաև կատարողական վճար: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Վարչական ակտերով բռնագանձումների բաժնում, պարտապանի վերաբերյալ հարուցված են նաև բռնագանձման բնույթի այլ կատարողական վարույթներ, որոնցով բռնագանձման ենթակա գումարը, 05.11.2026թ. դրությամբ, ընդհանուր առմամբ կազմում է 2.018.500 ՀՀ դրամ։ Թիվ 14068802 կատարողական վարույթի շրջանակներում արգելադրվել է պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՏԱՎՈՒՇԻ մարզ, ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԳՅՈՒՂ ՊՏՂԱՎԱՆ, ԸՆԴ. ՀԱՄ. ՍԵՓ., վկ. 972245, ծածկ. 11-055-0305-0004 Վարելահող> : 18․05․2026 թվականին որոշում է կայացվել փորձաքննություն նշանակելու մասին՝ փորձագետին առաջադրելով պարզել, արդյոք հնարավոր է բնեղենով առանձնացնել ՏԱՎՈՒՇԻ մարզ, ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ԳՅՈՒՂ ՊՏՂԱՎԱՆ, ԸՆԴ. ՀԱՄ. ՍԵՓ., վկ. 972245, ծածկ. 11-055-0305-0004 Վարելահող անշարժ գույքից ՝ պարտապան Ռոման Ստեփանի Մելքումովի բաժինը, որը կազմում է գույքում 1/3-րդը, եթե այո, ապա հայտնել առանձնացման եղանակը և տրամադրել սխեմատիկ հատակագիծը։
View and bid on azdarar.am
Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.