Недвижимость Продажа

Ա/Ձ Լիաննա Դանիելի Բալեյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Թիվ ԵԿԴ/0155/04/17 սնանկության գործով պարտապան Ա/Ձ Լիաննա Դանիելի Բալեյանի սնանկության գործով կառավարիչ Պետրոս Բելույանի (աճուրդի կազմակերպիչ) կողմից 2026 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, ք. Երևան, Արշակունյաց պողոտա, շենք 5, սենյակ 109 հասցեում, ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020 թվականի թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգի (այսուհետ՝ Աճուրդի կանոնակարգ) համաձայն, կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ, որի ընթացքը տեսաձայնագրվելու է։ Գույքը աճուրդի է ներկայացվում մեկ լոտով, այն է` ԼՈՏ 1. Աճուրդի է ներկայացվում ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ս. Հակոբյան փողոցի թիվ 97 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ բաղկացած 263,1 քմ մակերեսով հողամասից (կադաստրային ծածկագիր՝ 03-001-0021-0078), դրա վրա գտնվող 98,15 քմ մակերեսով մեկհարկանի բնակելի տնից և 35,35 քմ մակերեսով ծածկից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 25102023-03-0075)։ Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։ Բնակելի տան հիմքը խամքարաբետոնե է, պատերը՝ տուֆե քարից, տանիքը՝ թեք, թիթեղյա ծածկույթով։ Մուտքի դուռը մետաղական է, ներքին դռները՝ լամինացված փայտանյութից և մետաղապլաստից, պատուհանները՝ մետաղապլաստե շրջանակներով, որոնց մի մասի վրա առկա են պաշտպանիչ ճաղավանդակներ։ Բնակելի տունը վերանորոգված է։ Ներքին պատերը մասամբ պաստառապատված, մասամբ գաջասվաղված և ներկված են, առաստաղները՝ հիմնականում հարթեցված և ներկված։ Շենքի ճակատային պատը փողոցի կողմից երեսպատված է տուֆե սալիկներով։ Առկա են ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում և անհատական ջեռուցման համակարգ։ 35,35 քմ մակերեսով ծածկն ունի մետաղական կոնստրուկցիա և պրոֆիլավորված մետաղյա թիթեղից ծածկույթ։ Ծածկի կառուցվածքում օգտագործված են տարբեր չափերի մետաղապլաստե պատուհաններ և դռներ։ Մետաղական տարրերի վրա առկա են մակերևութային կոռոզիայի հետքեր, ներքին հարդարում իրականացված չէ։ Ըստ գնահատման հաշվետվության՝ բնակելի տան ներքին հարդարման վիճակը գնահատվում է միջին, իսկ արտաքին հարդարման վիճակը՝ լավ։ Գույքը հանդիսանում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի գրավի առարկա։ Լոտի մեկնարկային գինը՝ 21,700,000 (քսանմեկ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցության պայմանները․ Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում են՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ նաև պետական հաշվառման փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման փաստաթղթի, կանոնադրության և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորված անձի դեպքում՝ լիազորագիրը, ինչպես նաև մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը։ Մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1%-ը, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, իսկ նախավճարը՝ 5%-ը։ Վճարումները մինչև հայտ ներկայացնելը կատարվում են կանխիկ՝ բանկի դրամարկղում մուտքագրմամբ, կամ անկանխիկ փոխանցմամբ՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում բացված Ա/Ձ Լիաննա Դանիելի Բալեյանի սնանկության հատուկ հաշվին՝ 16025080686816, որպես ստացող նշելով սնանկության գործով կառավարիչ Պետրոս Բելույանին։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի նոյեմբերի 27-ը՝ ժամը 18։00-ն, ՀՀ սնանկության դատարանի գրասենյակում՝ ք. Երևան, Օտյան փողոց, 53/2 հասցեով։ Հայտում պարտադիր նշվում է էլեկտրոնային փոստի հասցեն՝ հաստատելով, որ դրան ուղարկված աճուրդի վերաբերյալ ծանուցումներն ու փաստաթղթերը համարվում են պատշաճ ծանուցում։ Մասնակիցների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ՝ անձը հաստատող և, անհրաժեշտության դեպքում, լիազորությունները հավաստող փաստաթղթերի ներկայացմամբ։ Աճուրդի անցկացման և վճարման կարգը․ Աճուրդն անցկացվում է բաց դասական (գնի ավելացման) եղանակով։ Աճուրդի քայլը որոշվում է Աճուրդի կանոնակարգի 23-րդ կետով սահմանված կարգով։ Աճուրդի հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որի հետ աճուրդի ավարտից անմիջապես հետո ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն։ Աճուրդի հաղթողը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում, ամբողջությամբ վճարել լոտի վաճառքի գինը՝ նվազեցնելով նախապես վճարված նախավճարը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Գույքահարկը և այլ ծախսերը․ Աճուրդի հաղթողը, ի լրումն աճուրդում առաջարկված վաճառքի գնի, իր միջոցների հաշվին պարտավորվում է ապահովել վաճառվող անշարժ գույքի նկատմամբ առկա անշարժ գույքի հարկի չմարված պարտավորությունների, այդ թվում՝ նախորդ տարիների գույքահարկի, հողի հարկի և դրանց գծով հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարումը՝ համապատասխան հաշվառող մարմնի կողմից վճարման օրվա դրությամբ հաշվարկված փաստացի պարտավորությունների չափով, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկանքի ստացումը։ Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, նոտարական վավերացման, սեփականության իրավունքի պետական գրանցման, գրավի (հիփոթեքի) իրավունքի դադարման պետական գրանցման, համապատասխան փաստաթղթերի և տեղեկանքների ձեռքբերման հետ կապված՝ օրենքով թույլատրելի ծախսերը, այդ թվում՝ պետական տուրքերը և ծառայությունների վճարները, կատարվում են աճուրդի հաղթողի միջոցների հաշվին։ Աճուրդի հաղթողի միջոցների հաշվին են կատարվում նաև ձեռք բերված գույքն իր փաստացի տիրապետմանն անցնելու, անհրաժեշտության դեպքում գույքն այլ անձանց տիրապետումից հետ պահանջելու, գույքն ազատելու և վտարման հետ կապված՝ օրենքով թույլատրելի ծախսերը։ Նշված վճարումները և ծախսերը կատարվում են աճուրդում առաջարկված վաճառքի գնից բացի։ Սույն պայմանները չեն նշանակում գրավով ապահովված պարտավորության կամ օրենքով այլ անձի վրա դրված և գնորդին փոխանցման ոչ ենթակա պարտավորությունների ստանձնում։ Գույքի ուսումնասիրությունը և լրացուցիչ տեղեկությունները․ Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ։ Կառավարչի հետ պայմանավորվելու, Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք դիմել սնանկության գործով կառավարիչ Պետրոս Բելույանին՝ 094-89-99-48 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով՝ petrosbeluyan@gmail.com։
Открыть на azdarar.am

Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать