Տրանսպորտ
Վաճառք
Թիվ ՍնԴ/ 2793/04/25 ս/գործով պարտապան Արմենակ Սուրիկի Տիտանյանի սնանկության վարույթում առկա գույքի առուրդ-վաճառքի վերաբերյալ
28․10․2026թ․հայտարարված Արմենակ Սուրիկի Տիտանյանի աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով։ 08․12.2026թ-ին ժամը 12։30-ին ՀՀ, ք.Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Տիգրան Պետրոսյան հասցեում, (որը տեսաձայնագրվում է) պարտապան Արմենակ Սուրիկի Տիտանյանի թիվ ՍնԴ/2793/04/25 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Ելենա Մկրտչյանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (այսուհետ՝ աճուրդի կա-նոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Աճուրդի ներկայացվող շարժական գույքի արժեքը 20 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից համապատաս-խանաբար կազմելով․ Լոտ 1․ «OPEL ASTRA 1․6 I» մակնիշի, 1999 թ․ արտադրության, 12 CG 333 համարանիշի ավտոմեքենա, գույնը՝ արծաթագույն մետալիկ, թափքի տեսակը՝ ունիվերսալ, ՏՄ տեսակը՝ թեթև մարդատար, մեքե-նան գտնվում է ինտենսիվ շահագործված, ֆիզիկապես մաշված վիճա-կում, մաշվածքը շահագործման տևողությանը համապատասխան, են-թակա է կապիտալ վերանորոգման, հանդիսանում է Արմենակ Սուրիկի Տիտանյան սեփականությունը - 583,200 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրա-պարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 03.12.2026թ.՝ ժամը 18:00, կարող են կանոնակարգով սահմանված կար-գով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ՀՀ, ք.Երևան, Եր․Օտ-յան 53/2 հասցեով: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեն-ները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկո-սի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, թիվ 16041049618826 հ/համար)՝ որպես ստացող նշելով Արմենակ Սուրիկի Տիտանյանի սնանկության գործով կառավարիչ` Ելենա Մկրտչյան: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կա-նոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը): Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմա-կերպվում են շարադրված հերթականությամբ: Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայաց-ված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրա-վունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնա-կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։ Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազո-րություն ունեցող անձը) և իր անձնագիրը։ Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուր-դի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջար-կած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում: Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։ Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվա-ճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (mkrtchyanelena87@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։
Դիտել և մասնակցել՝ azdarar.am
Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։