Անշարժ գույք Վաճառք

Թիվ 14454879 կատարողական վարույթով գնային առաջարկ

Արբիտրաժային դատարանի կողմից տրված թիվ 03-017/290825 կատարողական թերթի համաձայն պետք է Ներսես Գրիգորի Ֆահրադյանից համապարտության կարգով հօգուտ «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՖՀ-ի բռնագանձել 1․386․680 ՀՀ դրամ, հաշվեգրվող տոկոսներ, ինչպես նաև սահմանված կատարողական ծախս: Վերը նշվածի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության /այսուհետ Ծառայություն/ Արմավիրի մարզային բաժնում հարուցվել է թիվ 14454879 կատարողական վարույթը, որի շրջանակներում արգելանք է կիրառվել Ներսես Գրիգորի Ֆահրադյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ, Մեծամոր համայնքի, Տանձուտ գյուղում գտնվող՝ սեփականության իրավունքի վկայականներ թիվ 0319855, թիվ 0316520 անշարժ գույքերի վրա: «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ՝ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Նշված ժամկետում միջնորդության բացակայության պարագայում, ՀՀ Արմավիրի մարզի, Մեծամոր համայնքի, Տանձուտ գյուղում գտնվող, /սեփականության իրավունքի վկայական թիվ 0316520/ անշարժ գույքից պարտապան Ներսես Գրիգորի Ֆահրադյանին պատկանող 1400 քմ կազմող 1/5-րդ բաժինը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի ( 2․131․500 ՀՀ դրամի, որի 1/5-րդ բաժնի արժեքը կազմում է 426․300 ՀՀ դրամ) 80%-ի չափով, որը կազմում է 341․040 ՀՀ դրամ իսկ ՀՀ Արմավիրի մարզի, Մեծամոր համայնքի, Տանձուտ գյուղում գտնվող, /սեփականության իրավունքի վկայական թիվ 0319855/ անշարժ գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի (1․108․800 ՀՀ դրամի) 80%-ի չափով, որը կազմում է 887․040 ՀՀ դրամ։
Դիտել և մասնակցել՝ azdarar.am

Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար