Транспорт Продажа

Անդրանիկ Գագիկի Կիրակոսյանի սնանկության գործով գույքն աճուրդով վաճառելու մասին

Հայտարարություն Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին 2026թ. դեկտեմբերի 04-ին, ժամը 12:00-ին Անդրանիկ Գագիկի Կիրակոսյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Առուշանյանի կողմից ք. Երևան, Կողբացի 2, բն․ 34 հասցեում հասցեում կանցկացվի պարտապանին պատկանող՝ ստորև նշված նկարագրին համապատասխան շարժական գույքի աճուրդը, մեկ առանձին լոտով, բաց դասական եղանակով: Գույքն իրենից ներկայացնում է՝ Լոտ 1 - պարտապանին սեփականության իրավունքով պատկանող Honda Civic 1.6 մակնիշի 10 SS 006 պետհամարանիշի, 1999թ. արտադրության, ավտոմեքենան (նույնացման համար՝ 1HGEJ8649YL022232)։ Մեկնարկային գինը կազմում է 850 000 ՀՀ դրամ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և դրա հետ կապված ծախսերը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ -ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը. -աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր Հայտատուները հայտում պետք է ներառեն նաև կոնտակտային տվյալներն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի ծանուցումները։ Աճուրդի վերաբերյալ բոլոր ծանուցումներն իրականացվելու են բացառապես էլեկտրոնային փոստի միջոցով։ Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% (բայց ոչ ավել քան 300,000 ՀՀ դրամը) և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է փոխանցումով՝ Անդրանիկ Գագիկի Կիրակոսյանի սնանկության հատուկ հաշվին` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի 11817034982302 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցեն՝ ք.Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում: Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում: Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ: Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով: Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա. Առուշանյանին (հեռ. 095 06 44 08 /այդ թվում՝ Viber, WhatsApp/):
Открыть на azdarar.am

Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать