Real estate Sale

Հովհաննես Վախթանգի Հովակիմյանի թիվ ՍնԴ/2899/04/23 սնանկության վարույթում առկա գույքի առուրդ-վաճառքի վերաբերյալ

04.11.2026թ․ հայտարարված Հովհաննես Վախթանգի Հովակիմյանի աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով։ 01․12.2026թ-ին ժամը 12։00-ին ՀՀ, ք.Երևան, Դավթաշեն վարչական շըր-ջան Տ․Պետրոսյան 21 հասցեում (որը տեսաձայնագրվում է) պարտա-պան Հովհաննես Վախթանգի Հովակիմյանի թիվ ՍնԴ/2899/04/23 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Ելենա Մկրտչյանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (այսուհետ՝ աճուրդի կա-նոնակարգ) կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Վաճառքի ներկայացվող գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նա-խորդ աճուրդի մեկնարկային արժեքից, համապատասխանաբար կազմելով․ Լոտ 1- ք․Երևան, Նոր Նորք համայնք 3 մ/շ․ Քոչարյան փողոց թիվ 4 շենք, թիվ 61 հասցեում գտնվող 196․2 քմ մակերեսով, կիսանկուղային հարկի ոչ բնակելի տարածք /սեփ․ վկայական՝ 31032026-01-0303/։ Ոչ բնակելի տարածքը գտնվում է 5 հարկանի բազմաբնակարան շենքի կիսանկու-ղային հարկում, մուտքը շքամուտքից է, տարածքի ներքին հարդարումը գտնվում է զրոյական վիճակում, պատուհաններ չունի, ներքին բարձ-րությունը՝ 2,5-2,8 մ․, հանդիսանում է Հովհաննես Վախթանգի Հովակիմ-յանին և Սոնա Խաչիկի Պետրոսյանի համատեղ սեփականությունը - 13,675,970 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրա-պարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 26.11.2026թ․՝ ժամը 18:00, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան /հասցե՝ՀՀ, ք. Երևան, Եր․Օտյան 53/2 կամ snank@court էլ․հասցեով: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծա-նուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Հայտին կից ներկայացվում է աճուրդի մաս-նակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզի-կական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի չա-փով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտա-պանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 16041049618815 հ/համար)՝ որպես ստացող նշելով Հովհաննես Վախթանգի Հովակիմյանի սնանկության գործով կառա-վարիչ` Ելենա Մկրտչյան: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կա-նոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը): Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմա-կերպվում են շարադրված հերթականությամբ: Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայաց-ված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրա-վունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնա-կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։ Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազո-րություն ունեցող անձը) և իր անձնագիրը։ Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուր-դի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջար-կած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում: Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վա-ճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հար-կային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։ Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, ան-հրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պա-հանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվա-ճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (mkrtchyanelena87@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։
View and bid on azdarar.am

Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment