Անշարժ գույք
Վաճառք
«ԱՄԵՏՐԱ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/0136/04/18 սնանկության գործով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված և երրորդ անձ Սարգիս Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին
02.12.2026 թվականին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Փ․ Բուզանդի 7 տարածք 3 հասցեում կկայանա թիվ ԵԴ/0136/04/18 սնանկության գործով պարտապան «ԱՄԵՏՐԱ» ՍՊԸ-ի պարտավորությունների համար «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված և երրորդ անձ Սարգիս Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 1 լոտով. Լոտ 1. Սպիրտի ստացման հոսքագիծ բաղկացած 4 հատ մեծ ռեակտորից, 2 հատ փոքր ռեակտորից, 1 հատ էմալապատ բաքից, ցիստեռն մեծ, 1 հատ էմալապատ բաքից, ցիստեռն փոքր, 1 հատ մեծ թորման աշտարակից, 1 հատ փոքր թորման աշտարակից, 2 հատ վաննայից, 1 հատ մետաղական սեղանից, 1 հատ հոսանքի շիթից և 1 հատ ստերիլիզացնող թունելից։ Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Սարգիս Հարությունյանին և գրավադրված է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում։ Գույքը գտնվում է ք․ Երևան, Արաբկիր համայնք, Քանաքեռ ՀԷԿ, Ղափանցյան փ․ 4/1 հասցեում։ Լոտի մեկնարկային գինն է՝ 10 252 750 ՀՀ (տասը միլիոն երկու հարյուր հիսուն երկու հազար յոթ հարյուր հիսուն դրամ) դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը: Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է պարտապան «ԱՄԵՏՐԱ» ՍՊԸ-ի անվամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 16048152137771 սնանկության հատուկ հաշվին։ Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանված է ՀՀ ԱՆ 16.03.2020 N 116-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ, որին և մնացած այլ անհրաժեշտ փաստաթղթերին ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով.https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258 Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը, ինչպես նաև գույքի օտարման պահին առկա կամ նախորդող ժամանակաշրջանի համար հաշվարկված գույքահարկի վճարման ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարող են ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդի մասին տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանին՝ հեռ. 093607673։
Դիտել և մասնակցել՝ azdarar.am
Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։