Недвижимость
Продажа
Էդգար Բենիկի Կարապետյանի գույքերի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին
2026 թվականի դեկտեմբերի 01-ին ժամը 11:30-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Էդգար Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին պատկանող և գրավի առարկա հանդիսացող գույքերի կրկնաճուրդ-վաճառք։ Լոտ 1. Գնահատվող անշարժ գույքը գտնվում է ք. Երևան, Կենտրոն, Պարոնյան փողոց, թիվ 9 շենքի թիվ 28 հասցեում: Իրավունքի տեսակը՝ սեփականություն: Տեղադրությունը, դիրքը և գրավչությունը գերազանց: Մակերեսը՝ 53.8 քմ: Ներքին հարդարումը՝ գերազանց: Գույքի նկատմամբ գրանցված է պարտատեր «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գրավի իրավունքը: Մեկնարկային գինը՝ 38,165,400 / երեսունութ միլիոն մեկ հարյուր վաթսունհինգ հազար չորս հարյուր / ՀՀ դրամ: Լոտ 2. FORD մակնիշի, TRANSIT 2.2 TDCI տիպի, 11 QS 111 պետհամարանիշով, բեռնատար տրանսպարտային միջոց: Նույնականացման համարը՝ WF0XXXTTFXDM0699, 2013թ. արտադրության: Գույնը կանաչ: Թափքը՝ ֆուրգոն: Փոխանցման տուփը մեխանիկական, վազքը 193,000 կմ: Տեխնիկական վիճակը գնահատվում է լավ: Գույքի նկատմամբ գրանցված է պարտատեր «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գրավի իրավունքը: Մեկնարկային գինը՝ 2,514,000 / երկու միլիոն հինգ հարյուր տասնչորս հազար / ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։ Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում Էդգար Կարապետյանի թիվ 220093155954000 սնանկության հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 /: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի փոխանցման, պահպանման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից: Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։
Открыть на azdarar.am
Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.