Անշարժ գույք Վաճառք

«ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԲՈՒՆԻԱԹՅԱՆՆԵՐ» ՍՊԸ պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

06.11.2026թ. ժամը 11:30-ին հայտարարված «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԲՈՒՆԻԱԹՅԱՆՆԵՐ» ՍՊԸ պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառք կայացել է մասնակի: 2026 թվականի դեկտեմբերի 01-ին ժամը 11:30-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԲՈՒՆԻԱԹՅԱՆՆԵՐ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանին պատկանող գույքերի կրկնաճուրդ-վաճառք։ Լոտ 2. Ցանկի թիվ 1 և 2 համարները՝ աէրատոր ձկների լողավազանի SC-1.5 380 V 50 HZ THREE P` 70 հատ, զտիչ աէրատոր՝ 20 հատ: Գույքերը օգտագործված են, գտնվում են միջին վիճակում: Մեկնարկային գինը կազմում է 3,490,000 / երեք միլիոն չորս հարյուր իննսուն հազար / ՀՀ դրամ: Լոտ 3. Ցանկի թիվ 3, 4 և 5 համարները՝ ստարտերներ PRK32-4 In=4A Ir=2.5-4A Ue 660B IEK՝ 520 հատ: Գույքերը օգտագործված են և մոնտաժված: Գտնվում են միջին վիճակում: Մեկնարկային գինը կազմում է 533,000 / հինգ հարյուր երեսուներեք հազար / ՀՀ դրամ: Լոտ 4. Ցանկի թիվ 6, 7, 8, 9 և 10 համարները՝ Փրփրապլաստե արկղեր 200 հատ, Պենոպլաստե արկղ 60*40 43 հատ, Ապակյա տարա կափարիչով 0,25լ. 1,764 հատ, Ապակյա տարա 1,638 հատ և DS-2CE17H0T-IT5F տեսախցիկ հսկողական 42 հատ: Մեկնարկային գինը կազմում է 680,000 / վեց հարյուր ութսուն հազար / ՀՀ դրամ: Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։ Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են Լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԲՈՒՆԻԱԹՅԱՆՆԵՐ» ՍՊԸ թիվ 220097261568000 սնանկության հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 /: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքերի փոխանցման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից, իսկ գործարքների իրականացումը` Դատարանի և այլ համապատասխան մարմինների կողմից որոշումների կայացումից հետո: Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։
Դիտել և մասնակցել՝ azdarar.am

Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար