Real estate
Sale
Թիվ 13479469 կատարողական վարույթի շրջանակներում բարձր գնի վերաբերյալ կողմերին արված առաջարկությունները
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 12.05.2026թ. տրված թիվ ԵԴ2/7002/02/24 կատարման ենթակա ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժնում հարուցվել է թիվ 13479469 կատարողական վարույթը։ Հարուցված կատարողական վարույթների շրջանակներում պետք է՝ պատասխանող Վանուշ Կամոյի Սուքիասյանից հօգուտ «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերության բռնագանձել վճռով նախատեսված գումարները և տոկոսներ։ Պարտապանից բռնագանձել նաև «Կատարողական վարույթի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կայուն կատարողական վճար 5․000 ՀՀ դրամ և նույն հոդվածով սահմանված կատարողական ծախս։ Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապան ՎանուշԿամոյի Սուքիասյանին ընդհանուր համատեղ/բաժնային սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Նորաշխարհյան փողոց, 8ա շենք, 5 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը, որը ենթակա է հարկադիր իրացման։ Տեղեկացնում ենք, որ՝ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերը՝ 16․104 ՀՀ դրամի չափով նախապես վճարում է Ծառայության 900018010554 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։ Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի (8․817․589ՀՀ դրամի) 80%-ի չափով, որը կազմում է 7,054,071․2 ՀՀ դրամ։
View and bid on azdarar.am
Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.