Недвижимость
Продажа
Թիվ 13862039 կատարողկաան վարույթի շրջանակներում կողմերին արված բարձր գնի վերաբերյալ առաջարկությունները
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 20.03.2026թ. տրված թիվ ԵԴ2/7126/02/25 կատարման ենթակա ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժնում 03.06.2026թ. հարուցվել/վերսկսվել է թիվ 13862039 կատարողական վարույթը։ Հարուցված կատարողական վարույթների շրջանակներում պետք է՝ պատասխանող Աղասի Սակմվելի Սարգսյանից հօգուտ «Սոֆթ Կոնտրակտ» ՓԲ ընկերության բռնագանձել վճռով նախատեսված գումարները, ինչպես նաև «Կատարողական վարույթի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կայուն կատարողական վճար 5․000 ՀՀ դրամ և նույն հոդվածով սահմանված կատարողական ծախս։ Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապան Աղասի Սակմվելի Սարգսյանին ընդհանուր համատեղ/բաժնային սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Կոտայքի մարզ, Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 49-րդ փողոց, 36/1 շեքնի թիվ 4 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը, որը ենթակա է հարկադիր իրացման։ Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերը՝ 16․104 ՀՀ դրամ գումարի չափով նախապես վճարում է Ծառայության 900018010554 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։ Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի (10․602․019 ՀՀ դրամի) 80%-ի չափով, որը կազմում է 8,481,615․2 ՀՀ դրամ։
Открыть на azdarar.am
Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.