Անշարժ գույք Վաճառք

Թիվ 14940148, 14940474 և 14940477 կատարողկաան վարույթների շրջանակներում կողմերին արված բարձր գնի վերաբերյալ առաջարկությունները

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 29.05.2026թ. տրված թիվ ԵԴ2/4671/02/26 կատարման ենթակա ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժնում 03.06.2026թ. հարուցվել են թիվ 14940148, թիվ 14940474 և թիվ 14940477 կատարողական վարույթները։ Հարուցված կատարողական վարույթների շրջանակներում պետք է՝ պատասխանող Ստեփան Մխիթարի Հովհաննիսյանից հօգուտ «Յունիբանկ» ԲԲ ընկերության բռնագանձել վճռով նախատեսված գումարները, գումարների բռնագանձումը տարածել վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրված և պատասխանող Ստեփան Մխիթարի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ «Երևան, Քանաքեռ-Զեյթուն Ազատության պողոտա 2ա շենք, 13 բնակարան» հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, ինչպես նաև՝ Ստեփան Մխիթարի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի, այդ թվում՝ դրամական միջոցների վրա: Պարտապանից բռնագանձել նաև «Կատարողական վարույթի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կայուն կատարողական վճար 5․000 ՀՀ դրամ և նույն հոդվածով սահմանված կատարողական վճար։ Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապան Ստեփան Մխիթարի Հովհաննիսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Ազատության պողոտա, 2ա շենք, 13 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը, որը ենթակա է հարկադիր իրացման։ Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերը՝ 13․020 ՀՀ դրամ գումարի չափով նախապես վճարում է Ծառայության 900018010554 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։ Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի (11․412․069ՀՀ դրամի) 80%-ի չափով, որը կազմում է 9,129,655․2 ՀՀ դրամ։
Դիտել և մասնակցել՝ azdarar.am

Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար