Real estate Sale

Թիվ 04828232 կատարողական վարույթով գնային առաջարկ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 29 ապրիլի 2019 թ. տրված թիվ ԱՐԴ/3562/02/18 կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Արմավիրի մարզային բաժնում 13.05.2019թ. հարուցվել է թիվ 04828232 կատարողական վարույթը։ Կատարողական վարույթով պետք է՝ Արմեն Սամվելի Մարտիրոսյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 1987245 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախս։ Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ գյուղ Նալբանդյան վկայականի համար 1379553 ծածկագիր՝ 04-070-0275-0005 անշարժ գույքը, որը ենթակա է հարկադիր իրացման։ Նշված անշարժ գույքում պարտապանի բաժինը ըստ «Վարմօն Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից տրաված եզրակացության բնեղենով առանձնացնելը համարվում է անհնար: Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի (4.141.200 ՀՀ դրամի) 80%-ի չափով, որը կազմում է 3.312.960 ՀՀ դրամ։
View and bid on azdarar.am

Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment