Real estate Sale

Թիվ 09343250 կատարողական վարույթով գնային առաջարկ

1․ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 13 հուլիսի 2022 թ. տրված թիվ ԱՐԴ1/5164/02/21 կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Արմավիրի մարզային բաժնում 15.07.2022թ. հարուցվել է թիվ 09343250 կատարողական վարույթը։ Կատարողական վարույթով պետք է՝ Գարիկ Մնացականի Ադոյանից հօգուտ Ռուբինա Համլետի Թորոսյանի` որպես նրա խնամքին գտնվող երկու անչափահաս երեխաներ` 02.07.2018թ. ծնված Անահիտ Գարիկի Թորոսյանի և 10.12.2019թ. ծնված Սեդրակ Գարիկի Թորոսյանի ապրուստի միջոց բռնագանձել կայուն գումարով ալիմենտ` ամսական յուրաքանչյուր երեխայի համար 25000 ՀՀ դրամ գումարի չափով ընդհանուր առմամբ` 50000 ՀՀ դրամ: Բռնագանձումը սկսել 08.09.2021թ.-ից և կատարել մինչև երեխաների չափահաս դառնալը: Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Հուշակերտ գյուղում գտնվող վկայականի համար 825258 ծածկագիր 04-061-0117-0008 և ՀՀ Արմավիրի մարզ Հուշակերտ գյուղում գտնվող վկայականի համար 825097 ծածկագիր 04-061-0112-0041 անշարժ գույքերը, որը ենթակա է հարկադիր իրացման։ Նշված անշարժ գույքում պարտապանի բաժինը ըստ «Վարմօն Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից տրաված եզրակացության բնեղենով առանձնացնելը համարվում է անհնար: Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի (որը կազմում է 26.040 ՀՀ դրամ) գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Միջնորդության բացակայության պարագայում, ՀՀ Արմավիրի մարզ Հուշակերտ գյուղում գտնվող վկայականի համար 825258 ծածկագիր 04-061-0117-0008 անշարժ գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի (245.400 ՀՀ դրամի) 80%-ի չափով, որը կազմում է 196.320 ՀՀ դրամ իսկ ՀՀ Արմավիրի մարզ Հուշակերտ գյուղում գտնվող վկայականի համար 825097 ծածկագիր 04-061-0112-0041 անշարժ գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի (98.650 ՀՀ դրամի) 80%-ի չափով, որը կազմում է 78.920 ՀՀ դրամ։ 2․ ՈՒղարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Հարկադիր կատարող Ա. Աբրահամյանի կողմից կայացված «Ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքում պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու մասին» որոշումը: «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի՝ (որը կազմում է 13.020 ՀՀ դրամ) գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ՝ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։ Նշված ժամկետում միջնորդության բացակայության պարագայում, ՀՀ Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղում գտնվող վկայականի համար 825047 ծածկագիր՝ 04-061-0104-0039 անշարժ գույքի 1/3 բաժնեմասը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի (79.650 ՀՀ դրամի) 80%-ի չափով, որը կազմում է 63.720 ՀՀ դրամ։
View and bid on azdarar.am

Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment