Land
Sale
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի և գույքերի էլեկտրոնային աճուրդ վաճառք, որը տեղի կունենա 2026թ. դեկտեմբերի 22-ի ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 26-ը ժամը 10:00-ն: Աճուրդն անցկացվելու է էլեկտրոնային տարբերակով e-auctions.am կայքի միջոցով։ Եթե մասնակիցն աճուրդի արդյունքներով չի հաղթել, նախավճարը վերադարձվում է մասնակցին։ Աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Եթե մասնակիցը հաղթել է, ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ և պարտավոր է վճարել մնացած մասը 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Աճուրդի անցկացման պայմաններին և պահանջվող փաստաթղթերին մանրամասն կարող եք ծանոթանալ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2026 թվականի մայիսի 11-ի N 23-Լ հրամանի հավելվածին կամ դիմել ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան (հեռ․ 023643040)։ Էլեկտրոնային փոստ՝ masis.ararat@mta.gov.am Մասիսի համայնքապետարան։
View and bid on azdarar.am
Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.